Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու է վարակակիրների թիվն արագ աճում

Ինչու է վարակակիրների թիվն արագ աճում
17.03.2020 | 18:25

Ինչու՞ է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արագ աճում, մինչդեռ մեր հարևան պետություններում վարակակիրների թիվն ավելի փոքր է։ Այս առումով Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ Հայաստանի իշխանությունը չի ցանկանում վարակվածների թիվը թաքցնել ու անգամ նոր հայտնաբերված դեպքերը դետալացված ներկայացնում է հանրությանը։

Ադրբեջանն ու Թուրքիան գուցե սովորության համաձայն ամեն ինչ աղավաղված են ներկայացնում, բայց Վրաստանի պարագան այլ է։ Ընդ որում, Վրաստանում վիրուսն ավելի շուտ է հայտնաբերվել, քան Հայաստանում, բայց մեզ մոտ վիճակագրությունը սրընթաց աճում է։
Եվ ուրեմն ո՞րն է մեզ մոտ վիրուսի արագ տարածման պատճառը, ու սա այն դեպքում, որ արդեն արտակարգ դրություն է հաստատված։ Գուցե պատճառն այն է, որ մինչ այս ոչ վերահսկելի են եղել պոտենցիալ վիրուսակիրները ու հիմա «հետին թվով» խումբ-խումբ նոր դեպքեր են հայտնաբերվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ